top of page

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԵՆ ԶԱՆԳԵԼ ԸՆՏԱՆԻՔԻՆ․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՐԱ  ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ավելի քան  երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝  Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ  թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց և Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո։

Հեռախոսազանգի ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ այս ընթացքում եղել է լիակատար մեկուսացման մեջ և անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել։ Որքանով մեզ է հայտնի՝ նրա միայն արյան ճնշումն են չափել և ուրիշ ոչինչ, ինչը մեզ ավելի է անհանգստացնում նրա առողջական վիճակի վատթարացման առումով։ Ռուբեն Վարդանյանը վերջում ասել է. «Ես հիմա ավելի քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը»: 

Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը թույլ տա Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անհապաղ կերպով այցելել նրան, որպեսզի նրա առողջական վիճակի մասին ունենանք անկախ ապացույցներ և համոզված լինենք, որ հացադուլի ընթացքում նրան ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն:

Ի հավելումն՝ մենք վերահաստատում ենք Ռուբենի պահանջը՝ անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։

Մենք երախտագիտություն ենք հայտնում միջազգային հանրությանը, լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր այս օրերին գրում և խոսում են Ռուբենի մասին։ Հենց այդ ջանքերի շնորհիվ է հնարավոր դարձել ավելի քան երկու շաբաթ անց նրա առաջին հեռախոսկապը ընտանիքի հետ։


bottom of page