top of page

Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ուղիները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 28, 2024
  • 1 min read
ree

Հայաստանում հետագա բարեփոխումների խթան կհանդիսանա, ի թիվս այլ բաների, ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը. Եվրոպական հանձնաժողովը ներկայումս քննարկում է այն սկսելու ուղիները: Այս մասին հայտարարել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը:

Ըստ եվրապատգամավորների՝ այս հարցի շուրջ երկխոսությունը հայ ժողովրդին աջակցության հզոր ազդակ կլինի, ինչի մասին ասվել է փետրվարի 27-ին Եվրախորհրդարանում Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդման քննարկման ժամանակ, գրում է dw.com կայքը:«Մենք կարող ենք սկսել Հայաստանի բնակիչների համար առանց այցագրի ռեժիմի ներդրման առաջին քայլերից, ինչին կհաջորդի ավելի խորը տնտեսական ինտեգրումը և անձնական ու սոցիալական կապերի զարգացումը, որպեսզի հայերի հաջորդ սերունդն արդեն օգտվի ԵՄ-ի առավելություններից»,- առաջարկել է Գերմանիայի ներկայացուցիչ, եվրապատգամավոր Վիոլա վոն Կրամոն Տաուբադելը:Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանում արձանագրել են, որ Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները մթագնում է Ադրբեջանի հետ հակամարտությունը:«Երևանի և Բաքվի հարաբերությունները լուրջ խոչընդոտ են մնում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանում կայունության համար», - ասել է բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչյովը։Նրա լիտվացի գործընկեր Անդրիուս Կուբիլիուսի կարծիքով՝ տարածաշրջանում կայուն խաղաղության միակ ճանապարհը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարն է։

1/2379
bottom of page