Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի ԶՈՒ նախարարն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
- Investigative journalist

- Feb 23, 2024
- 1 min read

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
Նախարարները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:




















