top of page

Տարիներ առաջ ասել ենք, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի և հիմա փաստում ենք դա. Վահագն Ալեքսանյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 27, 2024
  • 1 min read

«Դեռ տարիներ առաջ մենք ձեզ հայտնեցինք, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի ու տարեցտարի մեր քայլերով եկանք ապացուցելու, որ այո, քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չէ»:

Այս մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ու հիմա էլ կարելի է ասել գրեթե կիսով չափ զեղչի հնարավորությւոն տալով տուգանքներին մենք փաստում ենք, որ այո քաղաքացին տուգանքի մատերալ չէ, բայց դրան զուգահեռ ներդնելով բալային համակարգը կարևորում ենք նաև ճանապարհային երթևեկության անվտանգությունը: Այսինքն գերնպատակը, ոչ թե ընդամենը ֆիզկալ եկամուտ ստանալն է, երբ որ մարդը խախտում է անում, այլ նպատակն այն է, որ այդ խախտումը չանի ու դրանով չվտանգի իր կյանքը, ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կյանքը»,- նշեց Ալեքսանյանը:

Կարևորելով երկրորդ գծերում կայանելու առաջարկության ընդունումը Ալեքսանյանն ասաց.

«Մեր սոցիալական ամենաակտիվ խավերից մեկը տաքսու վարորդներն են ու նրանք երկրորդ գծում ընդամենը 2-3 րոպե կանգնելու հետևանքով, այն պատճառով որ պատվեր տվողը ուշ է իջնում շենքից, զրկվում էին վարորդական իրավունքից ու ապրուստի միջոցից»:

1/2508
bottom of page