top of page

Որտեղի՞ց է գալիս Արշակի և Կտրիճի թշնամանքը. արանքում կին կա

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 7 hours ago
  • 1 min read
ree

Եկեղեցում բոլորը գիտեն, որ Արշակ Խաչատրյանի և Կտրիճ Ներսիսյանի կլանները ոխերիմ թշնամիներ են, որոնք ձգտում են ոչնչացնել միմյանց։ Բայց ո՞րն է պատճառը, որտեղի՞ց է գալիս թշնամանքը։

Ըստ շշուկների Կտրիճը և նրա եղբայր Եզրասը մեղադրում են Արշակին Եզրասի որդու կնոջ հետ ռոմանտիկ կապի մեջ մտնելու համար։ Սա այնքան հայտնի պատմություն է, որ սրա մասին գիտի եկեղեցում յուրաքանչյուրը՝ դպիրից մինչև արքեպիսկոպոս։ Այս պատմության ի հայտ գալուց հետո Եզրասի որդին բաժանվել է կնոջից, նա էլ հեռացել է երկրից և բնակվում է ԱՄՆ-ում, դե իսկ Կտրիճն ու Արշակը դարձել են երդվյալ թշնամիներ, որոնք ամեն առիթով փորձում են ոչնչացնել միմյանց։

Կտրիճը բնականաբար դիմել է իրեն հատուկ գործողությունների՝ սկսել է կոմպրոմատներ հավաքել Արշակի վրա, որոնցից մեկն էլ ենթադրվում է երեկ հրապարակված տեսանյութերն են, որոնք Կտրիճը հրապարակեց հենց այն օրը, երբ Արշակը իրեն հրաժարական տալու հորդոր հղեց։

Ահա այսպես մի սիրային եռանկյունի հանգեցրեց սեքսուալ կոմպրոմատների պատերազմի՝ կուսակրոն հոգևորականների շրջանում։

 
 
bottom of page