top of page

Առաջիկայում պարզ կլինի՝ ով է վեհը. ՔՊ-ական պատգամավոր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Ո՞վ է կարգալույծ արել էս մարդուն, կարգալույծ արված մարդը չի կարող որևէ մեկին կարգալույծ անել։ Այսօր Հովհաննավանքում լրագրողների հարցին այսպես է արձագանքել  ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը:

«Ընթացքում փաստեր են ի հայտ եկել, հանգամանքներ են պարզվել: Փաստը մնում է փաստ, որ կաթողիկոս կոչեցալը, ձեր վեհափառ կոչած անձը բացարձակապես կապ չունի հոգևորականության հետ: Արդյո՞ք կաթողիկոսն ունի զավակ, թե՞ ոչ, ինչի մասին մենք հաճախ խոսում ենք: Կաթողիկոսը չի հերքել, դա անհերքելի փաստ է: ՀՀ քաղաքացին փորձելու է եկեղեցին ազատել նմանատիպ մարդկանցից»,- նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում կարգալույծ արվածը ո՞նց է օծել Տեր Արամին։

Պալյանը շեշտել է, որ միշտ լսում է վարչապետին և ստորագրում նրա յուրաքանչյուր ասածի տակ. «Մենք ժողովրդի հետ միասին վեհարանը վերադարձնելու ենք վեհին: Այն մարդիկ, որոնք հոգևորականության հետ որևէ առնչություն չունեն, րոպե առաջ հեռանալու են եկեղեցուց: Առանց քաղաքական մոտիվների: Առաջիկայում պարզ կլինի՝ ով է վեհը»,- նշել է նա և հավելել, որ իրենց վեհի թեկնածուն լինելու է այն մարդը ով իրականում հոգևոր արժեքներ է կրում:

 
 
bottom of page