top of page

Ընդդիմությունն ասում է՝ ով իր քեռու կնոջ հետ չի քնում, քրիստոնյա չի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 4 hours ago
  • 1 min read
ree

Ոչ թե պարզապես ծիծաղելի, այլ զավեշտալի են Կտրիճի, Արշակի ու մյուս ուխտադրուժների կողքին կանգնած ուժերի կողմից հնչող «ազգային արժեք», «մեր սրբություն», «մեր դարավոր արժեքներ», «մեր պապենական ավանդույթ» բառակապացությունները։ 





Կողքից նայողին կարող է թվալ, թե հայ ազգի ազգային արժեքն ու ավանդույթը սեփական քեռակնոջ հետ քնելը ու կամ ուրիշի՝ սեփական քեռակնոջ հետ քնելու մասին կոմպրոմատ պահել ու հանրայնացնելն է։ 

Որքան էլ իշխանությունը, խարսխվելով մարդու իրավունքների և մնացածի վրա, փորձում է չկեղտոտվել ու չմտնել Կրտիճի՝ Արշակի վրա հրապարակած կոմպրոմատի դաշտ, միևնույն է՝ փաստը մնում է փաստ այս պահին հանրությունը կանգնած բարոյական փիլիսոփայական դիլեմայի առաջ. 



1. Սեփական քեռու կնոջ հետ քնելը նորմալ է



2. Սեփական քեռու կնոջ հետ քնելը անբարոյականություն է յուրաքանչրյուրի և հատկապես կուսակրոն եկեղեցականի կողմից։ 





Ընդդիմությունն ակնհայտորեն 1-ին տարբերակիջատագովն է։ Երեկ նույնիսկ գտնվեցին ընդդիմադիրներ, որ պնդեցին, թե սրանով «Արշակն ապացուցեց, որ նորմալ տղամարդ է», կարելի էր կարծել, որ սրանք հատուկ տղամարդ դառնալու մի ծես ունեն, որտեղ իր ուրույն դերն ունի իրենց քեռակինը։

 



Դե իսկ իշխանությունը կարծես դուրս է այս խրախճանքից, ու «միամտաբար» պնդում է, թե ժողովուրդ ջան, սեփական քեռու կնոջ քնելը մեղք է ու սրա համար արժանանում է ընդդիմության ու վայ-տերտերների նզովքին որպես «ապազգային ու պրոթուրքական մի տարր», կարծես թուրքերի ողջ քաղաքականությունը խարսխված է նրա վրա, որ հանկարծ չթողնեն հայերին սեփական քեռիների կանանց հետ քնել։ 





Նողկալի՞ է այս թեման։ Միանշանակ նողկալի է։ 





Բայց մի՞թե առավել նողկալի չէ, երբ սա փորձում են ներկայացնել որպես մեր արժեք ու ավանդույթ։ 



 

Արմեն Գաբրիելյան

 
 
bottom of page