Հայտնի է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ հարուցված քրգործը քննող նոր դատավորի անունը
- Investigative journalist

- Aug 25
- 1 min read

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործը օգոստոսի 19-ին մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիշայի Գրիգորյանին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Datalex տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ գործով առաջին դատական նիստին՝ օգոստոսի 14-ին, դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ է հայտնել։ Նա պատճառաբանել էր, որ երբ դատախազությունում է եղել, այս գործի օրինականության նկատմամբ վերահսկողություն է իրականացրել։
«Արդարադատություն ըստ էության չի կարող իրականացնել։ Եթե նույնիսկ խնդիրը դատարանը չտեսնի, ապա անաչառ կողմի մոտ, երրորդ անձի մոտ կարող է կասկած առաջանալ, որ դատավորը, որը նախաքննության ընթացքում քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական ղեկավարում է իրականացրել կամ օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացրել, կարող է որպես դատավոր լինել անաչառ», – հայտարարել էր Դոլմազյանը։




















