top of page

Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է բռնել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը. Զելենսկի

  • 1 hour ago
  • 1 min read


Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է բռնել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը: Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահից և վարչապետից Անկախության օրվա կապակցությամբ հղված շնորհավորանքների համար:

«Իմ անկեղծ երախտագիտությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ հղված ջերմ շնորհավորանքների համար:

Մեր երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն այժմ վերականգնվել է: Հուսով ենք, որ դրան կհետևեն ավելի սերտ համագործակցությունը այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում: Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է բռնել դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունը ու պատրաստ է օգնել այնտեղ, որտեղ կարող ենք»,- գրել է Զելենսկին:

 
 
1/2817
bottom of page