Բոլորին հատ առ հատ վրեժխնդիր ենք լինելու. Ռուբեն Ռուբինյան
- 2 minutes ago
- 1 min read

«Ընդդիմության դատարկ նստատեղերը հաճելի հիշողություններ են առաջացնում, քանի որ ես կարծում եմ, որ առանց մեր ընդդիմադիր գործընկերների, մեր քննարկումներն ավելի բովանդակային են անցնում»,-նայելով ԱԺ դահլիճի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորների դատարկ աթոռներին՝ ասաց ԱԺ խոսան Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշեց ընդդիմադիր խմբակցությունների՝ դահլիճը լքելու երկու պատճառ։
«Ուժեղ Հայաստանի մեր հարգելի գործընկերները նեղացան գնացին, սա նոր խոսք է համաշխարհային քաղաքականության մեջ, երբ խմբակցությունը ոչ թե բոյկոտում է, այլ նեղանում գնում են։ Քաղաքական նեղացկոտության հետ մենք գործ ունենք»,- ասաց Ռուբինյանը և տեսակետ հայտնեց, որ Գարեգին Երկրորդին դիմել են ավազանի անունով։
Նա հիշեց, որ Նարեկ Կարապետյանի հակադարձումը, որ Գրիգոր Լուսավորիչն էլ է զավակ ունեցել, Ռուբինյանն ասաց, որ 4-րդ դարում դեռ կուսակրոնություն չկար։
«Ոչ ոք չի ակնկալում, որ Անդրանիկ Քոչարյանին պետք է բոլորը սիրեն, մի մասը պետք է սիրի, մյուս մասը՝ ոչ, էդ հարաբերակցությունն էլ պարոն Քոչարյանից և մեզնից է կախված»,- ասաց Ռուբինյանը և փորձեց բացատրել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախկին նախագահների կաթողիկոսը չէ և ՔՊ-ին 700 հազար ձայն տվածները համաձայն են Հայոց Կաթողիկոսի հեռացման մասին Փաշինյանի պարբերական հայտարարությունների հետ։
«Չե՞ք գտնում, որ ընդհանրապես պրոբլեմ է, որ ես ավելի բարոյական կերպար եմ, քան Կտրիճ Ներսիսյանը»,- դահլիճում նստած ՔՊ-ականներին հարցրեց Ռուբինյանը։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության բացակայությունը՝ Ռուբինյանը հայտնեց, որ վերջիններս հայտարարում են, թե այն ՔՊ-ի վրեժխնդրության հետ է կապված։
«Մենք վրեժխնդիր ենք լինելու Ռոբերտ Քոչարյանին, այլ ենթադրյալ կոռուպցիոներներին, բոլորին հատ առ հատ վրեժխնդիր ենք լինելու»,- հայտարարեց Ռուբինյանը և ներկայացրեց Քոչարյաններին կալանավորելու ՀԿԿ-ի ներկայացրած հիմքը, ըստ որի վերջիններս հող են գնել Կասկադի հարակից տարածքում, այնուհետև այն փոխանակել են նույն մեծության այլ տարածքի հետ, վերջինս էլ հետագայում վաճառել են 1.7 մլրդ դրամով և փորձեց դրա մեջ հանցակազմ մատուցել։




















