Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն
- 39 minutes ago
- 1 min read

Երեկ՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Բավրա-Գյումրի-Երևան ավտոճանապարհի 114-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Նարեկ Կ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 35-ամյա Գուրգեն Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդներից Գուրգեն Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։




















