top of page

Վրաստանն արտաքսել է 87 օտարերկրացու

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 day ago
  • 1 min read


Վրաստանի ՆԳՆ միգրացիայի վարչության աշխատակիցները վերջին օրերին արտաքսել են 87 օտարերկրացու, որոնց մեջ կան Ռուսաստանի քաղաքացիներ։ Այս մասին նշվել է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

ՆԳՆ տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Բանգլադեշի, Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի, Հորդանանի, Ղազախստանի, Չինաստանի, Լիբանանի, Սիրիայի, Սուդանի, Նիգերիայի, Ռուսաստանի, Թաիլանդի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացիներ։

Նշյալ անձանց մուտքը հանրապետություն արգելված է։

Վրաստանում վերջին ժամանակներս ակտիվ պայքար է մղվում անլեգալ միգրանտների դեմ։ Երկրի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ դյուրինացնելով արտաքսման, ինչպես նաեւ միգրանտների խուզարկությունների ընթացակարգերը։ Վրաստանի ՆԳՆ-ն ամեն ամիս տեղեկացնում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին։

 
 
1/2513
bottom of page