Չկա մարդ, չկա խնդիր. ցավոք, այս սկզբունքով են առաջնորդվել ու առաջնորդվում Մայր Աթոռում. Տեր Բարդուղիմեոս
- Investigative journalist

- 8 hours ago
- 1 min read

Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի կողմից Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելուն:
«Չկա մարդ, չկա խնդիր», ցավոք, այս սկզբունքով են առաջնորդվել ու շարունակում են առաջնորդվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Ասենք թե կարգալույծ հռչակեցին Գևորգ սրբազանին, ըստ իրենց՝ խնդիրը վերջացա՞վ, սրբազանի բարձրացրած հարցերի պատասխանը տվեցի՞ն, իհարկե ո՛չ, սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ ով խոսում է որևէ խնդրից, ինչ է սպասվում իրեն...։
Աստված օգնական, Գևո՛րգ սրբազան»,- գրել է քահանան:




















