Ռուսաստանի և Սիրիայի նախագահների բանակցությունները կընթանան աշխատանքային նախաճաշի շուրջ. Պեսկով
- Investigative journalist

- 6 hours ago
- 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` ТАСС-ի փոխանցմամբ։
«Սիրիայի նախագահ ալ-Շարաան աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այսօր բանակցություններ կանցկացվեն նրա հետ: Կլինեն ռուս-սիրիական բանակցություններ աշխատանքային նախաճաշի ձևաչափով, ինչպես նաև առանձին զրույց նախագահի և պարոն ալ-Շարաայի միջև», - ասել է Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայի օդանավակայանից Պաշտպանության նախարարության իրավասությունն է։
«Սիրիայում ռուսական ռազմական ներկայության թեման կբարձրացվի Պուտինի և Սիրիայի առաջնորդ ալ-Շարաայի այսօրվա բանակցությունների ժամանակ», - ասել է Կրեմլի խոսնակը։
Նա հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունները, որ Սիրիայի նոր իշխանությունները, իբր, բանակցություններ են վարում Մոսկվայի հետ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի Ռուսաստանից արտահանձնման շուրջ։




















