Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալшծանք չկա. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում
- Investigative journalist

- 4 hours ago
- 1 min read

Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանում` պատասխանելով Եվրոպական պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցչի հարցին։
Եվրոպացի պատգամավորը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցին ավելի քան 1700 տարեկան է, և այն կարևոր դերակատարում ունի ՀՀ անկախության հարցում, այնուհետև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ուզում է փոփոխել եկեղեցին և այս հարցում իր շուրջն է համախմբել մեծ թվով եպիսկոպոսների։ Նա հարցրեց` մի՞թե սա ժողովրդավարական, կրոնական և խոսքի իրավունքի ազատությունների խախտում չէ։
«Սա բամբասանք է, որը պետք է պարզաբանվի ու հստակեցվի հենց այստեղ։ Պետք է ասեմ, որ լիովին անհամաձայն եմ ձեր որոշ ձևակերպումների, որակավորումների հետ։ Ցավում եմ, որ ձեր տեղեկատվությունը ամբողջապես ճշմարիտ չէ։ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա»,- նշել է Միրզոյանը:
Միրզոյանը նաև հայտարարել է, որ որոշ հոգևորականներ ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի ձևով իշխանությունից հեռացնելու կոչեր են արել։
«Սա բացահայտ ձևով են արել, նաև սպանության կոչեր են արել։ Տխուր իրականություն ունենք Հայաստանում. ունենք հոգևորականներ, որ այս կոչերն արել են»,-ասել է նա:




















