top of page

Իսրայելը ոչնչացրել է Եմենի օդանավակայանը և հարձակվել էներգետիկ օբյեկտների վրա

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 6
  • 1 min read

Իսրայելի պաշտպանության ուժերը հաստատել են, որ հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաքի օդանավակայանին և երկրի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակը հարձակումները որակել է` որպես Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում հրթիռի ընկնելու միջադեպի պատասխան։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Սանայի գլխավոր օդանավակայանում հութիների ահաբեկչական ենթակառուցվածքներին և ոչնչացրել այն՝ ամբողջությամբ շարքից հանելով օդանավակայանը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Իսրայելական կողմի պնդմամբ՝ հուսթիների ռեժիմը պարբերաբար օգտագործել է օդանավակայանը զենք և զինյալներ տեղափոխելու համար։

Իսրայելի բանակի հայտարարության մեջ նաև ասվում է, որ նրանք հարձակվել են Եմենում գտնվող մի քանի էլեկտրակայանների վրա։ Մասնավորապես, հաղորդագրություններ են ստացվել Դահբանի կենտրոնական էլեկտրակայանի և Ամրան նահանգում գտնվող ցեմենտի գործարանի վրա հարվածների մասին։ Իսրայելական կողմը պնդում է, որ գործարանն օգտագործվում է հուսթիների կողմից ստորգետնյա թունելներ և այլ ենթակառուցվածքներ կառուցելու համար։

bottom of page