top of page

Աննա Վարդապետյանը հանդիպել է Իտալիայի Զինվորական դատական խորհրդի փոխնախագահ Պիետրո Լաֆրանկոյի հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, այսօր հանդիպել է Իտալիայի զինվորական դատական ​​խորհրդի փոխնախագահ Պիետրո Լաֆրանկոյին և Խորհրդի անդամներին: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:


Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:


Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի զինվորական դատական ​​խորհրդի փոխնախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի զինվորական գլխավոր դատախազության միջև ժամեր անց Համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը կընդլայնի զինվորական դատախազների մասնագիտական փոխգործակցության ոլորտում համագործակցության շրջանակները։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

 
 
1/2378
bottom of page