Հայաստանի ազգային հավաքականը նոր ավագ կունենա
- Investigative journalist

- 4 hours ago
- 1 min read

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագը կլինի ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի յավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Առաջիկա խաղերում ու ապագայում մեր հավաքականի ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը»,- ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի ավագն էր Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը մրցակցին գլխով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել Իռլանդիայի դեմ նախորդ խաղում (0:1):




















