9 ձերբակալված կա այն քրեական գործով, որում ներգրավված է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը․ նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ ՔԿ
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

Հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք:




















