Ռուսական 102-րդ բազան բերվել է մարտական պատրաստության
- Nov 20, 2022
- 1 min read

Ռուսական 102-րդ ռազմաբազայում տագնապ է հայտարարվել. այդ մասին հայտնում են WarGonzo տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Գյումրիում իրենց աղբյուրներին։
Ռուս զինվորականները մարտական պատրաստության են բերվել ՝ կապված Սյունիքում տիրող իրավիճակի հետ։
«Նրանց համար, ովքեր ցանկանում են մեզ մեղադրել գաղտնի տվյալների տարածման մեջ, նշենք, տարօրինակ է, եթե այլ կերպ արվեր։ Սա մեր անմիջական պատասխանատվության գոտին է, հրամանատարները գործում են խիստ կանոնադրությամբ։ Նման իրավիճակում բացարձակապես ցանկացած ռազմական կառույց պետք է բերվի մարտական պատրաստականության», - նշում է WarGonzo-ն։




















