top of page

Աբովյանում բախվել են ուղևորատար «Գազել»-ն ու ևս երեք մեքենա․ կա տուժած

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 6 hours ago
  • 1 min read
ree


Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, Ժամը 12։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասում բախվել են «Kia», «Hongqi», «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և թիվ 50 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը։



Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական  վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով թիվ 50 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, իսկ այն սպասարկում է  Աբովյան-Ավան-Նոր Նորք-«Մեգամոլ»-Ջրվեժ-Ձորաղբյուր-Զովք-Գեղաշեն երթուղին։

 
 
1/2456
bottom of page