top of page

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree


Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն:


Այս մասին «Ազատությանը» հայտնել են Դատախազությունից:


Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ Դատախազությունը դիմելու է Ռուսաստան՝ Կոստանյանի և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ:


«ՌԴ-ի հետ աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում. այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է: Բայց այս պահին չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ այս մարդանց արտահանձնելու: Թեև նշեմ, որ առաջիկայում դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը»,- ասել էր Վարդապետյանը:


Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն էլ տեղեկացրել էր, Կոստանյանը դեռ գտնվում են հետախուզման մեջ:

 
 
1/2456
bottom of page