top of page

Բնական ա, որ մի բան էլ հպարտ եք ձեր կեղտոտ տեսակով, որովհետեւ լավի ու վատի մասին այլասերված պատկերացում ունեք. Խուրշուդյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read
ree


Քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



Կտրիճենք իրենց Ասողիկի շուրթերով արձագանքել են թե բա հա ինչ է եղել որ, սովետի վախտ ԿԳԲ-ի գործակալ լինելը «բնական անհրաժեշտություն» էր, դա մեր հայրենիքն էր: Դե հա, բնական ա, որ ձեր տեսակի համար նաեւ «Օսմանյան հայրենիքին» լավագույն տղա երեխեքին որպես յենիչերացու հանձնելն ու դա օրհնելն էլ էր «բնական անհրաժեշտություն», ու հավատացյալ հոտից վերջին դինարները քերելը ու Էջմիածնում «գահակալելու» համար իրար դեմ պարսկական շահերին կաշառելն էլ էր «բնական անհրաժեշտություն»:



Բնական ա, որ մի բան էլ հպարտ եք ձեր կեղտոտ տեսակով, որովհետեւ լավի ու վատի մասին այլասերված պատկերացում ունեք հերիք չի, դեռ մի բան էլ հպարտ-հպարտ այդ մասին հայտարարում եք. լեզուներդ դեռ երկար ա, քանի որ ձեր տեսակը կիսող ու ձեզ պաշտպանող «քաղաքական գործիչներն» էլ դեռ շատ փող ունեն՝ նույն հայ ժողովրդից քերած, ա՛յ Հայոց պետականության դարավոր գերեզման փորողներ (լուսահոգի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ականջը կանչի), ու այդ ամենը նրանից ա, որ դեռ բոլորդ միասին, հայ ժողովրդի ու նրա ստեղծած ու պահած այդ Հայոց պետականության ուժը ձեր նեխած հոգիների գլխին չեք զգացել:

 
 
1/2456
bottom of page