top of page

ԲՏԱ նախարարությունը կրկին հետաձգել է «Արմսաթ 1» արբանյակի լուսանկարների հրապարակումը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 10, 2024
  • 1 min read

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետաձգել է հայկական «Արմսաթ 1» արբանյակով արված տիեզերանկարների հրապարակումը մինչև կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի պաշտոնական բացումը։

Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։

««Արմսաթ 1» արբանյակի կողմից արված տիեզերանկարները, ինչպես նաև դրանց հնարավոր կիրառությունները նախատեսվում է ներկայացնել արբանյակի երկրային ենթակառուցվածքի (կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի) պաշտոնական բացման ժամանակ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ նախարարությունից հայտնել են, որ արբանկյակի կառավարման կենտրոնը ստեղծվել է և գործարկվել դեռևս 2023 թվականից, իսկ ընդունիչ կայանի ստեղծման, գործարկման և ծրագրային ներդաշնակեցման աշխատանքները եզրափակիչ փուլում են:

Նշենք, որ 2023 թվականի ապրիլից նախարարությունում հայտարարում են, որ կադրերը մոտ ապագայում կհրապարակվեն։

Հիշեցնենք, որ Urdaneta արբանյակը Հայաստանի համար պատրաստել է իսպանական Satlantis ընկերությունը։ Գործարկումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի վերջին, որից հետո այն վերանվանվել է «Արմսաթ 1»։

1/2507
bottom of page