Երկու շաբաթ անց նորություն կլինի. ինչ է նախատեսում Գրենլանդիայի վերաբերյալ նոր համաձայնագիրը
- Investigative journalist

- 2 minutes ago
- 1 min read

Գրենլանդիայի վերաբերյալ գործարքը Միացյալ Նահանգներին հնարավորություն կտա անել այն ամենը, ինչ իրենք կցանկանան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք կարող ենք անել այն ամենը, ինչ ուզում ենք», — ասել է նա լրագրողներին։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ առկա է լավ տրամադրվածություն պայմանավորվածությունների հասնելու համար։
«Երկու շաբաթվա ընթացքում մենք ինչ-որ բան կունենանք», — եզրափակել է ամերիկացի առաջնորդը։
Նախօրեին Թրամփը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հաջողվել է դնել Գրենլանդիայի վերաբերյալ ապագա համաձայնագրի հիմքը։ Միաժամանակ նա հավելել է, որ չի սահմանի մի քանի եվրոպական երկրների դեմ նախատեսված 10 տոկոսանոց մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին փետրվարից։
Ի՞նչ է ներառում գործարքի նախագիծը
Ըստ Axios պորտալի՝ համաձայնագրի նախագիծը չի ենթադրում կղզու նկատմամբ ինքնիշխանության (սուվերենության) փոխանցում ԱՄՆ-ին։ Դրա փոխարեն նախատեսվում է.
Կղզում տեղակայել «Ոսկե գմբեթ» (Golden Dome) հակահրթիռային պաշտպանության համակարգը։
Վաշինգտոնի և Կոպենհագենի միջև 1951 թվականին կնքված պաշտպանական համաձայնագրի արդիականացում։




















