top of page

Թրամփն արձագանքել է երկրում ավիավթարին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է երկրում ինքնաթիռի կործանմանը։

«Վաշինգտոնում ինքնաթիռին բախված ուղղաթիռի անձնակազմը պետք է փոխեր ընթացքը, ողբերգությունից կարելի էր խուսափել»,- ասել է Դոնալդ Թրամփը։

«Ուղղաթիռը երկար ժամանակ ուղիղ օդանավն է թռչել։ Պարզ էր, որ ինքնաթիռի լույսերը վառվում էին, ինչո՞ւ ուղղաթիռը չէր բարձրանում, չէր իջնում և չէր շրջվում: Ինչո՞ւ կառավարման աշտարակը ուղղաթիռին չասաց, թե ինչ պետք է անի, այլ ոչ թե հարցներ՝ «տեսե՞լ են ինքնաթիռը»:

bottom of page