top of page

Բագրատ Գալստանյանը թողնում է հոգևոր կյանքը և զբաղվում աշխարհիկ գործով, այն է՝ քաղաքականությամբ․ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սա արդեն հասկանալի է:ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը թողնում է հոգևոր կյանքը և զբաղվում աշխարհիկ գործով, այն է՝ քաղաքականությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով:Արդյոք Բագրատ սրբազանը դրան փորձելու է հասնել փողոցով, թե սպասելու է նոր ընտրական փուլին:Բացի այդ, մեկ բայց կա առայժմ. սառեցնել հոգևոր ծառայությունը:Ի՞նչ է սա նշանակում:Կարող է՞ Բագրատ սրբազանը կրկին վերադառնալ եկեղեցի:Եվս մեկ բան՝ իսկ Կանադայի քաղաքացի լինելու հանգամանքը: Սա սահմանադրական արգելք է, թեև իրավաբանները ավելի լավ կարող են բացատրել:Ու մի վերջին հարց հայագետ, աստվածաբան ընկերներիս՝ մեր պատմությունը նման դեպք գիտի՞: Երբ բարձրաստիճան հոգևորականը մտնում է քաղաքականություն, ապա կրկին վերադառնում եկեղեցի:Անշուշտ, Տեր Հուսիկ քահանա Լազարյանի դեպքը 1990-ական թթ հայտնի է: Նշենք նաև, որ Տեր Հուսիկը բարձրաստիճան հոգևորական չէր»:

1/1933
bottom of page