Ինֆլուենսերը մահացել է «բրազիլական հետույքի» լիֆթինգից հետո
- 2 hours ago
- 1 min read

Նիգերիացի կին ինֆլյուենսեր Ելենա Ջեսիկան ողբերգականորեն մահացել է «բրազիլական հետույքի» լիֆթինգից հետո, որը մի պրոցեդուրա է, որի ժամանակ մարմնի մի մասից ճարպը հեռացվում է լիպոսակցիայի միջոցով և ներարկվում է հետույքի մեջ։
Մարտի 7-ին Ելենայի քույրը՝ Նելլան (TikTok-ի հաշիվ՝ "nella1245"), հուզիչ հաղորդագրություն է հրապարակել քրոջ մահվան մասին՝ մեղադրելով Cynosure Aesthetic Plastic Surgery Hospital հիվանդանոցին բժշկական վատ սպասարկման մեջ։ Կլինիկան հերքել է մեղադրանքները։
«Քույրս գնաց Cynosure և վերադարձավ բոլորովին այլ վիճակում... Եվ հիմա նա չկա։ Ես միայն պատասխաններ եմ ուզում։ Ես միայն արդարադատություն եմ ուզում։ Նրանք չեն կարող սա գաղտնի պահել», - գրել է Նելլան։
Վիրահատությունը կատարվել է փետրվարի 6-ին։ Ընդամենը երկու օր անց Ելենան սկսել է ուժեղ ցավեր զգալ։ Փետրվարի 13-ին նա ենթարկվել է երկրորդ վիրահատության՝ ճարպի մեծ մասը հեռացնելու համար, քանի որ բժիշկները կարծում էին, որ չափազանց շատ ճարպ է ներարկվել, որը կարող է խափանել արյան շրջանառությունը։ Ելենայի վիճակը չի բարելավվել։ Ընտանիքը պնդում է, որ կլինիկան կազմակերպել է Ելենայի տեղափոխումը տեղական հիվանդանոց, սակայն ազատ մահճակալներ չեն եղել, և անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները չեն իրականացվել:
Ելենան տեղափոխվել է ևս երկու հիվանդանոց, որտեղ ընտանիքը հազարավոր դոլարներ է ծախսել և ստիպված է եղել վաճառել իր ունեցվածքը՝ բուժման համար վճարելու համար։
Ի պատասխան՝ Cynosure Aesthetic-ը Instagram-ում հայտարարել է, որ կլինիկայի մասին «դիտավորյալ փորձեր են եղել կեղծ և չարամիտ տեղեկատվություն տարածելու»: Գրառման մեջ պարզաբանվել է, որ հիվանդը կոսմետիկ միջամտության է ենթարկվել մեկ այլ կլինիկայում և դիմել է Cynosure-ի ուղղիչ վիրահատության։
Կլինիկան ընդգծել է, որ միջամտությունից երկու շաբաթ անց հիվանդը «լրացուցիչ բուժման» համար ուղեգրվել է մեկ այլ հաստատություն՝ «մեր ստանդարտ արձանագրությունների խիստ համապատասխան»։




















