top of page

ԱՄՆ-ն հաղթեց Իրանի դեմ պատերազմում․ Թրամփ

  • 1 hour ago
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հաղթել է Իրանի դեմ պատերազմում։



Նրա խոսքով՝ «Էպիկական ցասում» գործողությունը հաջողված էր։ «Դա հիանալի անուն է, բայց միայն եթե դուք հաղթել եք։ Եվ մենք հաղթեցինք։ Այն գործնականում ավարտվեց առաջին ժամվա ընթացքում։ Մենք հաղթեցինք», - ասել է Թրամփը։


Նա նաև պնդել է, որ ինքն անձամբ է ընտրել «Էպիկական ցասում» անվանումը Իրանի դեմ ռազմական գործողության համար։ Նրա խոսքով, զինվորականները իրեն առաջարկել են մոտ 20 տարբերակ, բայց իրեն ոչ մեկը դուր չի եկել։



 
 
1/2581
bottom of page