Սիրելի ընդդիմադիրներ, էդ որ մի երկու թթու խոսք կարողանում եք Սոլովյովին ասել, դա ինքնիշխանության համար ատամներով կռիվ տված այս իշխանության շնորհիվ է․ Հարությունյան
- Investigative journalist

- 4 hours ago
- 1 min read

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի ընդդիմադիրներ, էդ որ մի երկու թթու խոսք կարողանում եք Սոլովյովին ասել, դա ինքնիշխանության ու պետականության համար ատամներով կռիվ տված այս իշխանության, այդ արժեքները վերաիմաստավորած քաղաքացու և ներկայիս Հայաստանի ավելացած կշռի շնորհիվ է:
Եթե կցանկանաք հանկարծ չհամաձայնվել գրածիս հետ ու ասել՝ ոչ, այդպես չէ, պարզապես հիշեք Ձեզ մի քանի տարի առաջ, և կլռեք:




















