Պաշտպանության ծախսերը 2018 թվականի համեմատ աճել են 1.1 միլիարդ դոլարով․ ՀՀ պաշտպանության նախարար
- Investigative journalist

- 8 hours ago
- 1 min read

Պաշտպանության ծախսերը 2018 թվականին կազմել են 245 միլիարդ դրամ, իսկ 2025 թվականին՝ 664 միլիարդ դրամ (1.741 միլիարդ ԱՄՆ դոլար): Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա բացատրել է, որ պաշտպանության ծախսերը աճել են 1.1 միլիարդ դոլարով։
Նախարարը կարևոր է համարել 2025 թվականը համեմատել «նախահեղափոխական 2018 թվականի հետ»՝ այն քննադատությունների ֆոնին, թե պաշտպանության ոլորտին քիչ միջոցներ են հատկացվում։
«Այս թվերը խոսուն են և ես ուզում եմ, որ սրա վրա ակցենտ դնելով 2025 թվականը համարել գերարդյունավետ տարի պաշտպանական ոլորտում իրականացվող թե՛ ծախսերի, թե՛ ընդհանուր ոլորտում», - ընդգծել է Պապիկյանը:




















