Մշակվել է Իրանի իշխանափոխության ծրագիր. Իրանի թագաժառանգ
- Investigative journalist

- 8 hours ago
- 1 min read

Մշակվել է Իրանի իշխանափոխության ծրագիր, որը կոչվում է «Իրանի բարգավաճման նախագիծ», հայտարարել է Իրանի թագաժառանգ Ռեզա Փեհլեվին իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից, և դրա մշակմանը մասնակցել է ավելի քան 100 փորձագետ՝ ինչպես Իրանից, այնպես էլ արտասահմանից։
Առաջին փուլը ներառում է 180 օրով արտակարգ դրություն հայտարարելը։ Սա, նրա խոսքով, կապահովի ծառայությունների և անվտանգության շարունակականությունը։
Հաջորդը նախատեսվում է կայունացման փուլ, որը ներառում է անհրաժեշտ ծառայությունների մատուցում և տնտեսական վստահության» վերականգնում։ Երրորդ փուլը ներառում է համազգային ընտրությունների անցկացում։
«Մենք արդեն ունենք ծրագիր: Մենք տարիներ շարունակ պատրաստվել ենք այս պահին: Սա մի նախագիծ է, որը ես ղեկավարում եմ, և այն ներկայացնում է Իրանի տնտեսական վերականգնման և միջազգային հանրությանը նրա վերաինտեգրման ճանապարհային քարտեզ», - նշել է Փեհլեվին։




















