ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԽԱՂԻ ԺԱՄԱՆԱԿ. Ո՞Վ Է ՄԱՀԱՑՈՂԸ
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

Բուրունդիի երկրորդ դիվիզիոնի առաջնության խաղի ընթացքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ «Գեպիե-դյու-Լակ» թիմի կիսապաշտպան Իհիրանեզեն Այմե Գերիկը մահացել է խաղի ժամանակ՝ շնչահեղձ լինելով մետաղադրամից։
Խաղի ընթացքում ֆուտբոլիստը հանկարծակի վայր է ընկել խաղադաշտում։ Թիմի բժիշկներն ու կազմակերպիչները նրան անմիջապես առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վիճակը ծանր է եղել։ Գերիկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նա մահացել է շտապօգնության մեքենայում՝ ճանապարհին։




















