Լամին Յամալի YouTube ալիքի բաժանորդների թիվը 2 օրում գերազանցել է 1 միլիոնը
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալի YouTube-յան ալիքը երկու օրում 1 միլիոն բաժանորդ է հավաքել: Ֆուտբոլիստը հարթակում ալիքը բացել է դեկտեմբերի 22-ին։ Այս մասին փոխանցում է championat.com-ը։
Լամին Յամալը «Բարսելոնայի» հիմնական թիմում հանդես է գալիս 2023 թվականի ապրիլից։ 18-ամյա թևային հարձակվողը Իսպանիայի Լա Լիգայում այս մրցաշրջանում անցկացրել է 14 խաղ։ Նա խփել է յոթ գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։
Ավելի վաղ իսպանացին Բրիտանական FourFourTwo ամսագրի վարկածով ճանաչվել էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Հարձակվողը 100 խաղացողներից բաղկացած վարկանիշում զբաղեցրել է առաջին տեղը:




















