Հենրիխ Մխիթարյանը կնոջ հետ Castello Sforzesco ամրոցում միջոցառման է մասնակցել
- Investigative journalist

- May 26, 2024
- 1 min read

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ Միլանի Castello Sforzesco ամրոցում մասնակցել է «Ինտերի» չեմպիոնությանը նվիրված միջոցառման:
«Ինտերի» ֆուտբոլիստները, մարզչական շտաբի անդամները, տեխնիկական անձնակազմն ու ակումբի մյուս աշխատակիցները տոնել են Իտալիայի Ա սերիայում 20-րդ չեմպիոնությունը: Միջոցառումը վարել է հանրահայտ հանդիսավար Պաոլո Բոնոլիսը:
Հիշեցնենք, որ «Ինտերն» առաջնության վերջին՝ 38-րդ տուրում, մայիսի 26-ին կհյուրընկալվի «Վերոնային»:




















