top of page

«ԱՄՆ-ն, կարծես թե, դժվարանում է համոզել Զելենսկիին»․ Լավրով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree

ԱՄՆ-ն, կարծես թե, դժվարությունների է բախվել Վլադիմիր Զելենսկիին համոզելու հարցում՝ չխանգարել Ուկրաինայում խաղաղ կարգավորման գործընթացին, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այն ժամանակ (Ալյասկայի գագաթնաժողովում - խմբ.) ամերիկացիները մեզ վստահեցրին, որ կկարողանան ապահովել, որպեսզի Զելենսկին չխոչընդոտի խաղաղության հասնելուն։ Ըստ ամենայնի, այս առումով որոշակի դժվարություններ են առաջացել։ Բացի այդ, որքանով մեզ հայտնի է, Բրյուսելն ու Լոնդոնը փորձում են համոզել Վաշինգթոնին հրաժարվել ճգնաժամը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու մտադրությունից և միանալ Ռուսաստանի վրա ռազմական ճնշում գործադրելու ջանքերին»,- գործակալությանը ասել է նախարարը։

 
 
bottom of page