Հրդեհ է բռնկվել Զոլաքար գյուղի տներից մեկի տանիքում․ այրվել է տան տանիքը և մոտ 700 հակ անասնակեր
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Նոյեմբերի 8-ին, ժամը 14:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զոլաքար գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 17։20-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 700 հակ)։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմ։




















