top of page

Գետք գյուղում գտնվող լճակում փրկարարները որոնում են ջրшhեղձ եղած հովիվին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 4
  • 1 min read
ree

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: Մինչ քրեական ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնում են որ նույն գյուղի բնակիչը նշված լճում ջրահեղձ է եղել:  Դեպքի վայր են ժամանում Շիրակի մարզային քրեական վարչության փրկարարները, սակայն դին հայտնաբերելու և դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանում Սևանի ջրասուզակները: 

Շիրակի մարզի քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին նույն գյուղի բնակիչ 45-ամյա Աշոտ Մ.-ն է, ով գյուղի հովիվն է: Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել այդ հատվածում և ջրահեղձ եղել, պարզվում է: 

 
 
1/2382
bottom of page