Մարդկանց զոռով, շառով, ստիպելով ակցիայի տանելու հետևանքը. Չախոյանը տեսանյութ է հրապարակել
- Investigative journalist

- Jul 4
- 1 min read

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար, միլիարդատեր կալանավորված Սամվել Կարապետյանի աջակցության երթի մասնակիցները հավաքվել էին Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզընսի» այգում, որտեղից նաև երթ ու հանրահավաք է տեղի ունեցել:
Ավելի վաղ համացանցում նաև ձայնագրություն էր տարածվել, որից պարզ է դառնում, թե ինչպես են ՀԷՑ-ի ղեկավարները մարդ հավաքագրում երթերին և ցույցերին մասնակցելու համար:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է վերահրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են մարդիկ խուսափում պատասխանել, թե ինչու են մասնակցում հավաքին, կամ ինչպես են իմացել այդ մասին:




















