top of page

Փաշինյանը տուրիզմի հարցն է քննարկել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 22
  • 1 min read
ree

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Նասեր Ալ-Նուեյսին:

Վարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև սերտ համագործակցությունը՝ մեր երկրում տուրիզմի ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում այս տարի զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է այցելությունների դրական դինամիկա և կարևորել կազմակերպության աջակցությամբ զբոսաշրջության ռեգիոնալ փաթեթների պատրաստումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է կազմակերպության աջակցության անհրաժեշտությունը Զբոսաշրջության ռազմավարության մշակման գործում:

Նասեր Ալ-Նուեյսը պատրաստակամություն է հայտնել վերոնշյալ ուղղություններով համագործակցելու ՀՀ Կառավարության հետ և ընդգծել, որ Հայաստանում առկա է ոլորտի զարգացման մեծ ներուժ: Նրա խոսքով՝ այն լիարժեք իրացնելու նպատակով ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կշարունակի ակտիվ գործակցությունն ու երկխոսությունը հայաստանյան գործընկերների հետ»:

 
 
1/2380
bottom of page