top of page

44-օրյայի ժամանակ Մակրոնը uպառնացել է, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղը․ Բայրամով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3h
  • 1 min read
ree

44-օրյա պատերազմի սկսվելուց հետո քաղաքական-դիվանագիտական ճնշումներ սկսեցին գործադրվել Ադրբեջանի վրա, և ռազմական հաջողությունների հասնելուն պես այդ ճնշումները երկրաչափական պրոգրեսիայով ավելացան և նույնիսկ վերածվեցին սպառնալիքների: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ այդ օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին:

«Ֆրանսիայի նախագահն ասել է, որ «պետք է անհապաղ կանգ առնեք»։  Իբր, եթե դա տեղի չունենա, Ֆրանսիան կճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Եվ անմիջապես պատասխան ստացավ Ադրբեջանի նախագահից, ով ընդգծել է, որ ֆրանսիական կողմը կարող է դա անել, բայց մեզ համար դա ոչինչ չի փոխի։

Եվ որ նրանք կարող են վստահ լինել, որ Ադրբեջանն անմիջապես կխզի Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունները»,-ասել է Բայրամովը՝ բացահայտելով Ալիևը պատասխանը Մակրոնին։

 
 
1/2380
bottom of page