«Ցավում եմ, որ չստացվեց այն ընտանիքը, որի մասին ես էի երազում»․ Ագնեսա Շահնազարյան
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

«Ինձ համար միշտ մեծ ընտանիքն է եղել իդեալ։ Միշտ, որ ասել եմ ընտանիք, պատկերացրել եմ սկեսուր, սկեսրայր, շատ երեխաներ, բայց երևի դա ինձ համար նախատեսված չէր։ Ես հիմա ունեմ որդուս՝ Դանիելին ու ինքն ինձ համար և ամուսինա է, և սկեսուր, և սեսրայր ու այդ բոլոր երեխաները։
Ցավ եմ ապրում, որ չստացվեց այն ընտանիքը, ինչի մասին ես եմ երազել ու պատկերացրել։ Բայց քաջ գիտակցում եմ մի պարզ ճշմարտություն, որ ուրեմն այսպես էր պետք։ Դրանից ողբերգություն չեմ սարքում։ Հուզական եմ դարձել, կարծում եմ, նորմալ է, որովհետև տղամարդու պես աշխատում եմ։ Ինչ-որ փոքր բանից շուտ կարող եմ վիրավորվել, հաջորդ պահին ինքս ինձ ասում եմ՝ հավաքիր քեզ։ Շատ բարդ է, բայց երբեք չեմ ապրի միայն նրա համար, որ կողքս լինի տղամարդ ու իմ հոգսը թեթևացնի։ Եթե չլինի փոխադարձ զգացմունք, նվիրվածություն ու առողջ սեր անիմաստ է միասին ապրել»,- Hermine Dialog-ի շրջանակներում անկեղծացել է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը։




















