top of page

ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի հայցի վճիռը կհրապարակվի այսօր

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Հաագայի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն այսօր կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ հայցերի վերաբերյալ վճիռները։


ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան (ICERD) խախտելու մեջ և միջնորդել են շտապ քայլեր ձեռնարկել։


Հիշեցնենք, որ հոկտեմբերին Երևանը հայց էր ներկայացրել Բաքվի դեմ՝ Ռասայական խտրականության մասին միջազգային կոնվենցիայի վեց հոդված խախտելու մեղադրանքով, ներկայացնելով նաև ապացույցներ՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ խոշտանգումներ և նվաստացումներ իրականացնելու փաստերի վերաբերյալ։ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին խնդրել է նաև մինչև բուն գործով վճիռ կայացնելը միջանկյալ միջոցներ կիրառել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով առաջին հերթին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու փակել Բաքվի «ռազմավարի պուրակը»։


Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել և ՀՀ-ին մեղադրել նույնանման արարքների մեջ։

 
 
1/2379
bottom of page