top of page

Այո, Նիկոլ Փաշինյանը ջղայնանում էր, որ մենք այս պահին չենք կարողացել ապահովել քվորում. Ալեն Սիմոնյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Դուք պետք է հասկանաք, որ այսօր, այս վերջին հինգ տարիների ընթացքում Ազգային Ժողովի իշխող խմբակցությունը մենակ ապահովում է Ազգային Ժողովի ամբողջ աշխատանքը, ընդդիմադիր ներկայացուցիչները գրեթե նիստերին չեն գալիս կամ գալիս են մի քանի հոգով, երբ ելույթ են ունենում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր առավոտյան քվորում չկար, որի պատճառով նիստը ուշ սկսվեց, մինչդեռ ԱԺ նիստերի դահլիճում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրենք նաև չեն մասնակցում միջազգային միջոցառումներին միջազգային հարթակներում, և մենք մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում։ Ընդամենը 10 րոպե ուշացում է եղել։ Մենք 4 կին պատգամավոր ունենք, որոնք նորածին բալիկներ ունեն, Տիկին Դավոյանը հիմա այստեղ չի, Սոնա Ղազարյանը պուճուր բալիկ ունի, Մարիամ Պողոսյանը պուճուր բալիկ ունի, տիկին Տիգրանյանը բալիկ ունի։

Միևնույն ժամանակ ունենք մարդիկ, որոնք գործուղման են։ Պարոն Ռուբինյանը գործուղման է, էլի մարդիկ կան երկու-երեք հոգի գործուղման են, և բնական է, եթե մի հոգի հանկարծ, մարդ ես, ուշանում է խցանման պատճառով, երեխայի պատճառով, կարող է այսպիսի բան լինի և 0 րոպե նիստը ուշանում է։

Այո, Նիկոլ Փաշինյանը ջղայնանում էր, որ մենք այս պահին չենք կարողացել ապահովել քվորում»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ թեև Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը գտնվում էին դահլիճում, բայց չէին գրանցվել, ԱԺ նախագահն ասաց. «Դե դա իրենց քաղաքական աստղային ժամն էր, որ իրենք ինչ-որ ձևով կարևորվեցին և իրենք իրենց երկու ձայնը չգրանցեցին, որպեսզի քվորում չլինի։ Իրենց հերթագա քաղաքական հաղթանակներ եմ մաղթում։

Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո հեռացել է, արդյոք վերադառնալու է, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Իհարկե, վերադառնալու է, գործ կար, հանդիպում կար, պարոն վարչապետն ասաց, որ քիչ անց կվերադառնա»։

 
 
1/2389
bottom of page