top of page

Հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում

Sep 6
1 min read


Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19։27-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 21:15-ին։ Գործարանի տարածքում այրվել է մոտ 150 քմ շինաղբ։

 
 
1/2852
bottom of page