top of page

Համայնքային ոստիկանները ձերբակալել են Արշակունյաց պողոտայում ավազակային hարձակում կատարած անձին

1 hour ago
1 min read


Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 3.06-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի խանութներից մեկում ավազակային հարձակում է կատարվել։

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 3-ի սահմաններում, Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է նշված խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար, ապա դիմել է փախուստի։

Երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Գազային ատրճանակը հայտնաբերվել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

 
 
1/2851
bottom of page