top of page

ՀՊԼ. «Արարատ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Սյունիք»-ին

2 minutes ago
1 min read


Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 8-րդ տուրում «Սյունիքը» Սիսիանի քաղաքային մարզադաշտում նվազագույն հաշվով զիջեց Երևանի «Արարատին» (0-1):

Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Հանդիպման միակ և հաղթական գոլը երկրորդ խաղակեսում՝ 77-րդ րոպեին, հեղինակեց Բակայոկոն։

Նշենք, որ «Սյունիքը» կայացած 8 տուրերից հետո շարունակում է մնալ միակ ակումբը ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում, որը դեռ հաղթանակ չունի իր ակտիվում։

Այս խաղից հետո Երևանի «Արարատը» վաստակած միավորների քանակը հասցրեց 9-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը, իսկ «Սյունիքը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ գտնվելով 12-րդ տեղում։

 
 
1/2852
bottom of page