Կալուգացի սամոների համար մարդն ընդամենը գործիք Է, կուզեն՝ կառնեն-կծախեն, փողը կտան ու կասեն շուն-շանգյալ, բոշա
- 3 hours ago
- 1 min read

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի նոր բացահայտումներին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ կապակցված անձանց՝ ընտրակաշառքի մեղադրանքով հարուցված վարույթին ու հրապարակված ձայնագրություններին:
«Կալուգացի սամոների համար ՄԱՐԴԸ չունի արժեք, անգամ իրենց ընտրողներին են շուն-շանգյալ ու բոշա համարում։
Կալուգեցի Սամոների համար ՄԱՐԴԸ ընդամենը գործիք Է, որին երբ կուզեն, կառնեն ու կծախեն, փողը կտան ու կասեն շուն-շանգյալ, բոշա։
Հ.Գ․ Ո՛չ Կալուգացի Սամոն, ո՛չ էլ նրա թիմակիցներից որևէ մեկը մինչ այս պահը ներողություն չի խնդրել մարդկանցից շուն-շանգյալ ու բոշա անվանելու համար»,- գրել է Չախոյանը:
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել:
Հրապարակվել են ձայնագրություններ:




















