Ալեն Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին
- 4 hours ago
- 1 min read

Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:
Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, այնպես էլ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին:




















