top of page

Հորմուզի նեղուցի բացման համար ԱՄՆ-ը պետք է փոխի իր մոտեցումները. Իրանի ԱԳՆ

  • 2 hours ago
  • 1 min read


Հորմուզի նեղուցը բաց կլինի, եթե ԱՄՆ-ը հրաժարվի իր առավելապաշտական պահանջներից և Իրանի ինքնիշխանության խախտումից։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Խատիբզադեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցը գտնվում է իրանական տարածքային ջրերում։ Այն իրանական տարածքի մաս է։ Եվ այն բաց է մնացել հազարամյակների ընթացքում՝ Իրանի որոշմամբ։ Իրանը չափազանց վճռական և պատասխանատու խաղացող է։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այն բանին, որ այս նեղուցը միշտ բաց մնա»,- ասել է նա։

Սակայն այժմ, նրա խոսքով, անհրաժեշտ է ընդունել նոր կանոններ։ Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը դա պահանջում է ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլև անվտանգ անցման և բնապահպանական հարցերի ապահովման նպատակով։

«Ես վստահեցնում եմ ձեզ, որ Հորմուզի նեղուցը ընդմիշտ կմնա խաղաղության և անդորրի նեղուց, եթե այս պատերազմը մեկընդմիշտ ավարտվի, իսկ ամերիկացիները հրաժարվեն իրենց առավելապաշտական դիրքորոշումներից և ընդունեն տեղում տիրող իրականությունը, ընդունեն արդար, հավասարակշռված և իրավահավասար պայմաններ լիարժեք կարգավորման համար։ Այսինքն՝ եթե նրանք ընդունեն այն փաստը, որ ոչ ոք չի կարող հարձակում գործել այլ երկրի վրա՝ խախտելով միջազգային իրավունքը, և որ Իրանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը պետք է հարգվեն»,- հավելել է Խատիբզադեն։

 
 
1/2636
bottom of page